«Աստղազարդ գիշերը» հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի (1853-1890) ամենահայտնի կտավներից է, որ ստեղծվել է 1889-ի ամռանը՝ հոգեբուժարանում։ Վան Գոգն այնտեղ էր հայտնվել իր ականջի մի մասը կտրելուց հետո։ Ինքը՝ նկարիչը, կտավն անհաջող էր համարում։
«Աստղազարդ գիշերը» աշխարհում առաջին նկարն է, որ վերաստեղծվել է VR (վիրտուալ իրականություն) տեխնոլոգիայով։
Ներկայացված տեսանյութը հնարավորություն է տալիս դիտել նկարը ներսից:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։