ԳլխավորԼուր

Իսլամաբադի համալսարանում սպանվել է մեկ, վիրավորվել՝ 13 ուսանող

Մեկ ուսանող սպանվել է, 13-ը՝ վիրավորվել՝ դեկտեմբերի 12-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Միջազգային իսլամական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տեղեկացնում է Doon պարբերականը։

Նախնական տվյալներով, ուսանողների երկու խմբի միջեւ ծեծկռտուք է սկսվել հասարակական ելույթների համար նախատեսված հարթակն օգտագործելու պատճառով։

Համալսարանի ղեկավարության միջամտությունից հետո ուսանողները ցրվել են, բայց ավելի ուշ կրկին հանդիպել են ու հրազենի միջոցով փորձել հարցերը պարզել։

Comment here