Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը։ Նա Վանաձորից էր, սովորում էր Եվրոպական համալսարանում։ Ուներ մեկ քույր։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում պատմել է Արամի ընկերը։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, վառարանի հետ անզգույշ վարվելու հետեւանքով հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Զոհվել է 15 զինծառայող, տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայող և 1 սպա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: