ԳլխավորԼուր

Թշնամու կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: