ԳլխավորԼուր

20-ամյա աղջիկը  Երևանում դանակահարել է 29-ամյա կնոջը

Դանակը կնոջ ձեռքերում

Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ: Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 01.10-ին Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա կնոջը դանակահարել էր 20-ամյա մի աղջիկ:

Կենտրոնականի քրեական հետախույզները ժամը 06.00-ին Թեյշեբաինիի փողոցում հայտնաբերել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա աղջկան, որը տվել է խոստովանական բացատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: