Լուր

Մյասնիկյան պողոտայի մի հատվածը գրեթե 3 օր փակ կլինի

Մյասնիկյան պողոտայի մի հատվածը փակ կլինի

Մարտի  8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Երևանի  Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը, հայտնում են քաղաքապետարանից։

Պատճառը Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներն են։

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: