ԳլխավորԼուր

Երևանի փաբերից մեկի մոտ աղջիկները վիճել են, հայհոյել ու ձերբակալվել

Պարեկային ավտոմեքենա

Հունվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց (22-ից 25 տարեկան խմբ.), իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին:

Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Իսկ ձերբակալման ժամանակ նրանցից մեկը իր մոտից գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ դեղնականաչավուն զանգված և թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք էին:
Կատարվում է նախաքննություն: