ԳլխավորԽճանկար

Սոմալեցի ուսանողը փորձել է թռչել Ֆրանկֆուրտ ընկերոջ անձնագրով

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանում ձերբակալվել է Սոմալիի մի քաղաքացի, որը փորձել է Ֆրանկֆուրտ թռչել իր ընկերոջ  անձնագրով, տեղեկացնում է sputniknews.kz-ն։ Սահմանապահ ծառայության աշխատակիցները նկատել են, որ անձնագրի լուսանկարն ուրիշ է։

Պարզվել է, որ «հնարամիտ» երիտասարդը ուսանող է, որը խախտել է Ղազախստանում գտնվելու օրինական ժամկետը եւ փորձել է երկրից դուրս գալ, ապա վերադառնալ՝ գրանցման հետ կապված խնդիրները հարթելու համար։

Ուսանողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Comment here