ԱրցախԳլխավորԼուր

Արցախից տեղահանված ուսանողների կրթավճարները փոխհատուցելու համար հաջորդ տարվանից հաշվի կառնվի նրանց առաջադիմությունը

Արցախից բռնի տեղահանված ուսանողներ

Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր սովորում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 16 հազար 900 աշակերտ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք 3800-ին մոտ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում հաշվառված սովորողներ, որոնց կրթության վճարը կատարում է կառավարությունը: Այս տարվա ընթացքում դա կանենք՝ առանց հաշվի առնելու առաջադիմությունը, մյուս տարվանից հաշվի կառնվի նաև այդ կոմպոնենտը»,- անդրադառնալով նաև ԼՂ-ից տեղահանված ուսանողների հարցին՝ նշել է նա: