ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայության համար տարկետում կստանա 133 ուսանող, որոնք պետպատվերի շրջանակում հատուկ նշանակության մասնագիտություններ են ուսումնասիրում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով։ Նման որոշում է կայացվել այսօր կառավարության նիստի ժամանակ։
Տարկետումը կպահպանվի մինչև բակալավրիատն ավարտելը (մինչև 2028 թվականը)։
Ամեն տարի պետպատվերի շրջանակում նման տարկետում է ստանում ուսանողների որոշակի քանակ։