ԳլխավորԼուր

Ուսանողական պրակտիկա՝ Խ. Աբովյանի տուն-թանգարանում

Ապրիլի 5-23-ը Խ. Աբովյանի տուն-թանգարանում կազմակերպվել է մասնագիտական պրակտիկա Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար:

Պրակտիկայի ըմթացքում ուսանողները ծանոթացել են թանգարանի հիմնական ֆոնդին, ֆոնդային փաստաթղթերին, հաշվառման գործընթացին, թանգարանի կառուցվածքին, ուղղվածությանն ու պատմությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, թանգարանին կից պատմական հուշարձաններին, թանգարանային միջոցառումների, կրթական ծրագրերի և ցուցադրությունների կազմակերպման գործընթացին։

Comment here