Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՖԿՍՊԻ-ում կայացել է հուշամրցաշար՝ զոհված ուսանող բռնցքամարտիկների հիշատակին

Ավարտվեց Արցախյան 44-օրյա  պատերազմում հերոսաբար զոհված ուսանող-մարզիկների հիշատակին նվիրված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն հուշամրցաշարը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի 14 ակումբների 76 մարզիկներ։

Մրցավարությունն իրականացրեցին Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի առկա և հեռակա ուսուցման 25 ուսանողները։

Եզրափակչում ներկա էին հերոս տղաների ծնողները, հարազատները, ՀԲՖ–ի նորընտիր նախագահ Հ․Հովսեփյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Ս․Գասպարյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ռ․Մեհրաբյանը, երիտասարդների ավագ մարզիչ Կ․Աղամալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Ս․Աբրահամյանը։

15 քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները, մրցավար–ուսանողները ռեկտորի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով։ Ֆեդերացիայի նախագահը հաղթողներին պարգևատրեց բռնցքամարտի ձեռնոցներով, իսկ Ս․Աբրահամյանը Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնին պարգևատրեց գավաթով՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։

Comment here