ԳլխավորԼուր

Նախարար. Հայաստանում ունենք 60 դրամ մուտքի տոմսով թանգարան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այժմ Հայաստանում ունենք 60 դրամի մուտքի տոմսով թանգարան, հարկավոր է հրաժարվել գնային այս քաղաքականությունից. նման հայտարարությամբ հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ժամանակ` ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2022 թ. կատարողականը:

Նրա խոսքով` նախորդ տարվա ընթացքում միայն ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 78 հազար մարդ, որը շուրջ 15 %-ով գերազանցում է 2021-ի այցելությունների թիվը:

Նախարարը նկատեց`մեր թանգարաններում տոմսերի գինը տարիներ շարունակ ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է այցելությունը թանգարան. «Այս տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը մեր թանգարաններ կլինի անվճար: 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին: Միաժամանակ կարծում եմ, որ տոմսի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից»:

Նրա խոսքով` էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդման փուլն ընթացքի մեջ է. «Հույս ունեմ` հաջորդ տարի այն արդեն կգործի, և նաև պլանավորում ենք թանգարանների միասնական կառավարում, որը թույլ է տալու ունենալ միասնական բրենդավորում և մարքեթինգ»: