ԳլխավորԼուր

Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի ժամանակացույցն ու տոմսերի գները (2023 թ.)

Գնացք՝ Մասիսի ֆոնին

Երևան-Թբիլիսի-Բաթումի առաջին գնացքը մեկնել է հունիսի 14-ին: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Ներկայացնում ենք Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի ժամանակացույցն ու տոմսերի գները:

Ժամանակացույց

Գնացքը Երևանից դուրս կգա տեղական ժամանակով 14:05-ին, 00: 11-ին կլինի Թբիլիսիի կայարանում, Բաթումի կհասնի 07:30-ին:

Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15:40-ին, 22:11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 08:59-ին:

Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:

Տոմսերի գները

Երևան-Բաթումի 

  • Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 14 335 / 13 465 դրամ, երեխայի` 9 345 դրամ
  • Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 20 285/ 19 465 դրամ, երեխաներ ՝ 12 975 դրամ
  • Կուպե բարձր՝ մեծահասակ (ներքև / վերև) 22 415 / 21 595 դրամ, երեխաներ ՝ 15 105 դրամ
  • Ննջավագոն` մեծահասակ 32 065 դրամ, երեխա ՝ 21 035 դրամ

Երևան-Թբիլիսի

  • Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 9 955 / 9 375 դրամ, երեխայի` 6 745 դրամ
  • Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 14 015 / 13 455 դրամ, երեխաներ ՝ 9 305 դրամ
  • Կուպե բարձր՝ մեծահասակ (ներքև / վերև) 16 145 / 15 585 դրամ, երեխաներ ՝ 11 435 դրամ
  • Ննջավագոն` մեծահասակ 22 545 դրամ, երեխա ՝ 15 505 դրամ

Տոմսի արժեքի մեջ մտնում են. անկողնային պարագաներ, ապահովագրական ևւ միջնորդավճարներ:

Մինչև 5 տարեկան երեխաների համար երթևեկությունը անվճար է, առանց առանձին տեղ տրամադրելու:

 5-ից մինչև 10 տարեկան երեխաների համար տոմսը մանկական սակագնով:

Կայքում նշված են միջազգային գնացքներով ճանապարհորդության մոտավոր արժեքները: Տոմսերի իրական արժեքը կարող է մի փոքր տարբերվել նշվածներից՝ կախված սեզոնից և գնման օրվանից: