ԳլխավորԼուր

Սինգապուրում ուսումնական բանկոմատներ են տեղադրվել աշակերտների համար

Բանկոմատ Սինգապուրում

Սինգապուրի դպրոցներում և գրադարաններում ուսումնական բանկոմատներ են տեղադրվել, որոնց միջոցով երեխաները կարող են ծանոթանալ ֆինանսական գրագիտության հիմունքներին: Տեղեկությունը հայտնում է Российская газета-ն։

Նախադպրոցական տարիքի և տարրական դպրոցներում սովորող երեխաները բանկոմատի էկրանին կկարողանան իրավիճակային խնդիրներ լուծել և խաղային ձևաչափով անձնական ֆինանսների կառավարման փորձ ձեռք բերել: Նախագծի հեղինակները պատրաստվում են մինչև 2023 թվականի ավարտը շուրջ 400 հազար երեխաների, ծնողների և ուսուցիչների ներգրավել։

«Սա օֆլայն և օնլայն պրակտիկայի պես մի բան է, որը մենք ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար, որպեսզի շոշափելի արդյունք լինի»,- ասել է DBS Bank-ի սպառողական բանկային ծառայությունների բաժնի ղեկավար Լիմ Բի Բին։

Նա պարզաբանել է, որ բացի փոքրացված բանկոմատներից, կստեղծվեն տարածքներ, որտեղ երեխաները կկարողանան գործնական գիտելիքներ ստանալ և ոչ թե էկրանից դիտել ֆինանսական առաջադրանքները։