ԳլխավորԼուր

Թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան երեխաների համար դառնում է անվճար

Փարաջանովի թանգարանը Երեւանում

Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գործընթացը սահմանվում է ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու և ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի N 368-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ա/2 հրամանով։

Վերոնշյալ հրամանով սահմանվում են նաև թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության, հայերեն և օտար լեզուներով բացատրության՝ էքսկուրսիայի տոմսերի նոր սակագները: