ԳլխավորԼուր

Մահացել է գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը

Վարդան Դևրիկյան

59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը, հայտնում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:

1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

1989թ-ից մինչ օրս աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:

1990- 1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:

Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:

2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից առ այսօր՝ ինստիտուտի տնօրեն:

Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն լեզուներով:

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ: