Երեւանում ավտովթարից մահացել է լրագրող, մեդիա փորձագետ, «Ինտերնյուս»-ի գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում անելով լրագրող Վիկտոր Մուչնիկին։
70-ամյա Ասլամազյանը 1974 թվականից բնակվում էր Մոսկվայում, ապա տեղափոխվել էր Հայաստան։