ԳլխավորԼուր

Մահացել է Ահարոն Ադիբեկյանը

Ահարոն Ադիբեկյան

Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։

Սոցիոլոգը 78 տարեկան էր։

1991թ.-ին հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը, որը հարյուրավոր հետազոտություններ է կատարել նախարարությունների, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ընկերությունների, միջազգային կառույցների պատվերներով։

1975թ.-ից Ահարոն Ադիբեկյանը դասավանդում էր 15 տարբեր բուհերում երկու տասնյակից ավելի առարկաներ։

Comment here