Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 զինծառայողի մարմին

Մարմինների տեղափոխում, Արցախ

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Հիշեցենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա։ Պատերազմական գործողությունները դադարեցվեցին նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվեցին Արցախի մերձակա ազատագրված 7 շրջաները, ինչպես նաեւ բնակավայրեր Հադրութից ու Մարտակերտից։

Արցախում ու Լաչինի միջանցքում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

Մինչ օրս հրապարակվել է հայկական կողմի մոտ 2100 զոհի անուն։ Զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական վերջնական տվյալներ չկան։

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը մոտ 5000 է, վիրավորներինը՝ 10 հազար։

Comment here