ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում 20-ամյա ուսանողը մահացել է՝ մի քանի ժամ գիշերը մնալով դրսում

Suny oOneonta համալսարանն ԱՄՆ-ում

ԱՄՆ Նյու Յորքի նահանգի հյուսիսային մասում գտնվող SUNY Oneonta համալսարանի ուսանող Թայլեր Լոպրեստի-Կաստրոն մահացել է՝ գիշերը մի քանի ժամ մնալով դրսում։ Այս մասին հայտնում է ABCnews-ը։

20-ամյա ուսանողին հայտնաբերել են քաղաքային տրանսպորտի 2 աշխատակիցներ հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 7-ի մոտակայքում. նա անգիտակից վիճակում ընկած է եղել ավտոբուսների ավտոտնակի մոտակա մայթին։ Փրկարարներն ուսանողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Օնեոնտայի ոստիկանապետ Քրիստոֆեր Վիտցենբուրգը հունվարի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երիտասարդի հագին եղել է միայն սվիտեր ու ջինս, ու ակնհայտ է, որ նա երկար ժամանակ մնացել է մինուսային ջերմաստիճանի պայմաններում։

Հունվարի 27-ի առավոտյան օդի ջերմաստիճանը եղել է -12։ Երիտասարդի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվեն։

Տեսախցիկները արձանագրել են, որ Թայլեր Լոպրեստի-Կաստրոն հունվարի 27-ի գիշերը՝ ժամը 2.15-ին դուրս է եկել ավտոբուսային գարաժի մոտակա անտառից՝ համալսարանից մոտ 3.5 մղոն (մոտ 6 կմ) հեռավորության վրա։

Համալսարանի ղեկավարությունն իր ցավակցությունն է հայտնել մահացած ուսանողի հարազատներին ու պատրաստակամություն հայտնել համագործակցել իրավապահների հետ՝ դեպքի մանրամասները պարզելու համար։