Ներկայացնում ենք մի քանի թե զվարճալի, թե դրամատիկ սերիալներ ուսանողական կյանքի մասին։
How to Get Away With Murder (ԱՄՆ)
Հանրահչակ Grey’ s Anatomy-ի հեղինակ Շոնդա Ռայմսի դետեկտիվ դրաման է Ֆիլադելֆիայի մի խումբ հավակնոտ իրավաբան ուսանողների մասին, ովքեր իրենց համալսարանի պրոֆեսոր, փաստաբան Աննալիզա Քիթինգի (Վիոլա Դևիս) հետ միասին հետաքննում են աղմկահարույց սպանությունները, բայց ինչ-որ կերպ իրենք են ներգրավված դրանց մեջ և փորձում են ծածկել իրենց հետքերը:
Филфак (Ռուսաստան)
Սիթքոմիի սյուժեի հիմքում երեք ընկերների արկածներն են հումանիտար համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղ, ինչպես հայտնի է, սովորում են հիմնականում միայն աղջիկները։
Scream Queens (ԱՄՆ)
Համալսարանում տասնամյակներ շարունակ գործում «Կապպա Կապպա Տաու» աղջիկների ակումբը։ Այնտեղ մուտք ունեն միայն ոսկե երիտասարդության ներկայացուցիչները։ Սակայն կանոնները փոխվելուց հետո այնտեղ է հայտնվում ոչ մի բանով աչքի չընկնող, առաջին կուրսեցի Գրեյսը։ Նրան, սակայն, հենց անդամագրության արարողության ժամանակ դաժան փորձություն է սպասվում։ Իսկ որոշ ժամանակ անց համալսարանական ավանում հայտնվում է սերիական մարդասպան, որը թաքնվում է համալսարանի թալիսմանի՝ Կարմիր Սատանայի կոստյումի տակ։ Ոսկե երիտասարդությունը փորձում է բացահայտել նրա ինքնությունը, բայց մարդասպանը միշտ մեկ քայլ առաջ է։ Յուրաքանչյուր դրվագ տարբեր պատմություն է, չնայած դրանք բոլորը միավորված են ընդհանուր սյուժեով:
Deadly Class (ԱՄՆ)
Ֆանտաստիկ պատմություն անօթևան դեռահաս Մարկուսի մասին, ով ընկնում է քիլլերների մասնավոր դպրոց։
Picnic at Hanging Rock (Ավստրալիա)
Պատմություն է աղջիկների քոլեջի մի խումբ ուսանողների մասին, ովքեր 1900 թվականի Վալենտինի օրը մեկնում են զբոսանքի Կախված ժայռի մոտ և խորհրդավոր կերպով անհետանում են։ Այս միջադեպը կործանարար ազդեցություն է թողնում ուսանողների, դասախոսների, խորհրդավոր և ահեղ տնօրենի և առհասարակ քաղաքի վրա: Աստիճանաբար հայտնի են դառնում բոլոր հերոսների այնպիսի գաղտնիքներ, որ նրանք չէին ուզենա բացահայտել երբևէ։
Год культуры (Ռուսաստան)
Ինքնասիրահարված և անփույթ պաշտոնյա Սիչևը կրթության նախարարությունից նախագահի հետ ուղիղ կապից հետո որպես որպես պատիժ ուղարկվում է աշխատանքի Վերխնեյամսկի հումանիտար համալսարան։
Универ և Универ. Новая общага (Ռուսաստան)
«Ունիվեր» սիթքոմը հանրակացարանի մեկ բլոկում բնակվող ուսանողների կյանքի ու արկածների մասին է։