ԳլխավորԼուր

«Ուսանողական». տեսանյութերի մրցույթ՝ Usanogh.am-ում

Սիրելի՛ ուսանողներ

Պատրաստեք եւ ուղարկեք կարճ՝ 2-4 րոպեանոց տեւողությամբ տեսահոլովակ «Ուսանողական» վերնագրով մեր էլհասցեին՝ editor@usanogh.am կամ ֆեյսբուքյան էջին։

Այն պետք է նկարահանված լինի բուհի (քոլեջի, ուսումնարանի) տարածքում եւ ուղեկցվի ձայնային ինչ-որ բացատրական կամ պատմողական տեքստով։ Կարող է լինել պարզապես զվարճալի երկխոսություն՝ ուսանողների, ուսանողների ու դասախոսների միջեւ։

Լավագույնները կհրապարակվեն Usanogh.am-ի յութուբյան ալիքում, սոցիալական ցանցերում (Facebook, Instagram), կայքում։

Ամենաշատ հավանումը ստացած տեսանյութի հեղինակը կստանա 20 հազար դրամ պարգեւավճար։

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. ապրիլի 10-ը ներառյալ։

Արդյունքները կամփոփվեն ապրիլի 16-ին, ժամը 18-ին։

Դե ինչ՝ փորձե՞ք )