Մեծ ցավով տեղեկացանք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում, հերոսաբար զոհվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի ուսանող, 2000թ-ին ծնված Մհեր Հովակիմյանը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:
ՃՇՀԱՀ-ի ողջ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմն իր խորին ցավակցություններն է հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին:
Հավերժ փա՜ռք և պատիվ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հերոս զինվորներին:
Comment here
You must be logged in to post a comment.