Նոյեմբերի 19-ի գիշերը ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Կույբիշեւ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողներից մեկը իր սենյակում իրեր է հրկիզել, որպեսզի միանա հակահրդեհային ազդանշանային համակարգն ու ինքը կարողանա ընկերների հետ դուրս գալ հանրակացարանից, տեղեկացնում են տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Շենքից տարհանվել է գրեթե 200 մարդ։ Ժամանած հրշեջները հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։
Ուսանողին սպառնում է 1000-1500 ռուբլի տուգանք։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։