ԳլխավորԼուր

Բանասիրականի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր ի նշան «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի դեմ բողոքի՝ նոյեմբերի 6-ից դասադուլ էին անցկացնում, այսօր հավաքվել են ֆակուլտետի մասնաշենքում, որտեղից քայլերթով շարժվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք: Նրանք ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին ու գիտական խորհրդի անդամներին դիմում-նամակ են փոխանցել։ Նամակում ուսանողներն իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակից եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրում են համալսարան՝ ուսանողներին հուզող հարցերին պատասխանելու համար։ Մինչ պատասխան ստանալը՝ բանասիրականի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը։

Առավոտյան դասադուլ են արել նաեւ Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ: Նրանք եւս պահանջում են չեղարկել հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու դրույթը: Քայլերթով շարժվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով եւ միացել ԿԳՄՍ նախարարության առջեւ արդեն 2 շաբաթ նստացույց անող՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամներին։

Comment here