Լուր

Կանխվել է 34-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (արարական սեռի, ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը և ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Comment here