ԳլխավորԼուր

Վերջին զանգը հնչեց Աղավնոյի Նժդեհի անվան դպրոցում

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության՝ վեցօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հնչեց վերջին զանգը:

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է
Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոց։

Նախարարը շնորհավորել և մաղթանքներ է հղել Աղավնոյի շրջանավարտներին՝ նշելով, որ ինչպես Արցախն է Հայաստանի դարպասը, այնպես էլ Աղավնոն է Արցախի դարպասը։