ԳլխավորԼուր

15 ու 17 տարեկան պատանիները վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ

Մայիսի 30-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 17-ամյա պատանին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

15-ամյա ուղևոր Կարեն Խաչատրյանը մահացել է:

Նա «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան էր։

«Անցած գիշեր ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն»,–ասված է ակումբի ֆեյսբուքյան գրառման մեջ։