Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թվում է 2019-ին «Դասավադի՛ր, Հայաստան»-ին միացած Ամալյա Մնացականյանը։
«Ցավով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Դասավադի՛ր, Հայաստան»-ի համայնքը անդառնալի կորուստ է կրել՝ կորցնելով իր խանդավառ նվիրյալ Ամալյա Մնացականյանին։
2019 թվականին Ամալյան միացավ «Դասավադի՛ր, Հայաստան»-ին՝ որպես Ընտրության թիմի փորձնակ։ Իրեն դրսևորելով որպես աշխատասեր, եռանդուն ու նվիրված աշխատակից՝ Ամալյան հետագայում միացավ մեր թիմին և ծավալեց իր գործունեությունը մեր հիմնադրամում մինչև 2021 թվականի հոկտեմբերը։ Իր քրտնաջան և սրտացավ աշխատանքով Ամալյան նպաստել է հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ սերունդների մասնակիցների ընտրությանը։
«Դասավադի՛ր, Հայաստան»-ն իր ցավակցություններն է հայտնում Ամալյայի և պատահարից զոհվածների հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ մաղթելով տոկոնություն և համբերություն։
Ամալյայի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։
Վթարի զոհ է դարձել 11 մարդ, կա 6 վիրավոր։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էր «Համշեն տուր» ընկերության հետ։