«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը:
«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն:
Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից»,-նշված է հաղորդագրության մեջ։