ԳլխավորԼուր

«Լադանիվա» խումբը հաղթել է «Music Moves Europe Awards»-ի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«Լադանիվա»

Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, հայտնում է «Արմենպրես»-ը։

Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է:

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է «Լադանիվան»: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլան (Իռլանդիա), ДEVA-ն (Հունգարիա), Mezerg-ը (Ֆրանսիա), Blanks-ը (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշը (Ուկրաինա):

Մրցանակաբաշխության հաղթողները ստանում են 10 000-ական եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է նաև 5 000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի մրցանակի հաղթողը ստանում է 5 000 եվրո մրցանակ: