ԳլխավորԼուր

Մխիթարյանը նշում է 33-ամյակը․ «Ռոմա»-ի տեսանյութը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 33 տարեկան։

«Ռոմա»-ն Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Մխիթարյանի մասնակցությամբ և շնորհավորել վերջինիս տարեդարձի կապակցությամբ։

Տեսնայութում ներկայացված են ֆուտբոլիստի մասնակցությամբ լավագույն դրվագները։

«Ծնունդդ շնորհավոր Հենրիխ Մխիթարյան։ Հայազգի ֆուտբոլիստը դառնում է 33 տարեկան» գրել են տեսանյութին կից։

Նշենք նաև, որ հունվարի 20-ին էլ Մխիթարյանն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել հռոմեական ակումբի կազմում, որի ժամանակ 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։