Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ի միջեւ։
Հանդիպումն ավարտվեց «Բավարիա»-ի հաղթանակով՝ 1-0։ Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Կումանը։
ՊՍԺ-ն առաջին անգամ էր հանդես գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիան»՝ 11-րդ անգամ։ 11 հանդիպումից 6-ում գերմանական ակումբը հաղթանակ է տոնել։
Comment here
You must be logged in to post a comment.