ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Եվրատեսիլ 2024». «Լադանիվա»-ն անցել է եզրափակիչ

«Լադանիվա», Jako

«Եվրատեսիլ 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ ունեցավ 8-րդ համարի ներքո ու դուրս եկավ եզրափակիչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լադանիվան» հանդես է գալու հայերեն երգով, որը կոչվում է «Ժակո»։ Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ նրանք ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։

Երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ են ունեցել 16 երկրի ներկայացուցիչներ (Մալթա, Ալբանիա, Հունաստան, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Ավստրիա, Դանիա, Հայաստան, Լատվիա, Իսպանիա, Սան Մարինո, Վրաստան, Բելգիա, Էստոնիա, Իտալիա, Իսրայել, Նորվեգիա և Նիդեռլանդներ)։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը մեկնարկել է մայիսի 7 Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։

Առաջին կիսաեզրափակիչի արդյունքները՝ այստեղ։