ԳլխավորԼուր

Դիմում եմ ուսանողությանը, բուհերին՝ դասադուլ արեք. Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթացը սկսել։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Խորհրդարանական 2 խմբակցությունների հետ քննարկեցինք, իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու և իմպիչմենտի գործընթացը սկսել, բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից` ժամը 10–ից, խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անցկացնելու։ Դիմում եմ ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար գերագույն արժեքը փողը չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, դիմում եմ դասադուլ, գործադուլ անելու հորդորով»,–ասաց սրբազանը։

Նա հորդորեց մարզերի բնակիչներին վերադառնալ տուն և իրենց մարզերում էլ վաղվանից ակցիաներ անցկացնել։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 4-ին երթ էին սկսել Կիրանցից դեպի Երևան, որտեղ մայիսի 9-ին ժամը 16-ից հետո հանրահավաք սկսվեց։ Բագրատ սրբազանը մինչեւ ժամը 20.00-ն ժամանակ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու համար, որից հետո հայտնեց, թե ինչ են անելու հաջորդիվ

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի