ԳլխավորԼուր

«Մի քիչ օգնեք». խարդախները ներկայանում են որպես ծանոթ-բարեկամ. տեսանյութ

Այսօր խարդախությունների գերակշիռ մասը կատարվում է հենց համացանցի միջոցով. Խարդախները սոցցանցերում ստեղծում են կեղծ էջեր, ներկայանում են որպես հին ծանոթ կամ վաղեմի բարեկամ, ներկայացնում մի իրավիճակ, երբ շտապ անհրաժեշտ է մինչև 30 հազար դրամ, եւ տալիս են իրենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիմնականում թիրախ են ընտրվում արտերկրում ապրող քաղաքացիները, որոնց համար դժվար է ստուգել գումար խնդրողի ասածների իսկությունը։

Իրավապահները խորհուրդ են տալիս մինչև գումար փոխանցելը կապվել մտերիմի, մանկության ընկերոջ հետ՝ պարզելու նա՞ է գումար խնդրում, թե՞ նրա անվան տակ թաքնված խարդախը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։