ԳլխավորԼուր

Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները կհրապարակվեն այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը. ԳԹԿ

Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը:

Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում: Հայցում ենք դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ մեզանից անկախ պատճառով անհարմարությունների համար»,-նշված է գրառման մեջ:

Comment here