Հունիսի 26-ից հուլիսի 1-ը բուհերի ընդունելության 3-րդ /լրացուցիչ/ փուլի հայտագրման օրերն էին։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 3-րդ փուլի քննությունների օրերը, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
- Հուլիսի 4- «Քիմիա», «Ռուսաց լեզու»
- Հուլիսի 5- «Անգլերեն», «Գերմաներեն»
- Հուլիսի 6- «Մաթեմատիկա»
- Հուլիսի 7- «Հայոց լեզու և հայ գրականություն»
- Հուլիսի 8- «Կենսաբանություն»
- Հուլիսի 9- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:
Երրորդ փուլի միասնական քննությունները միայն Երևանում են լինելու։ Քննական կենտրոնը մայրաքաղաքի թիվ 189 ավագ դպրոցում է` բոլոր առարկաների դեպքում (Դավիթաշեն, 1֊ին թաղամաս)