Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության 3-րդ /լրացուցիչ/ փուլի հայտագրման մեկնարկը, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Հունիսի 26-ից սկսվել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրումը:
Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`
ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,
բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,
գ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները:
Երրորդ փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է `
- 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին, ժամը17:00-ին:
Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնը կփոխանցի առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:
Առանձնացված դպրոցներ
Երևան
- Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
- Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
- Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)
- Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
- Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
- Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
- Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
- Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
- Թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ)
Կոտայքի մարզ
- Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
- Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
- Եղվարդի ավագ դպրոց
- Նոր Հաճնի ավագ դպրոց
- Բյուրեղավանի ավագ դպրոց
- Չարենցավանի ավագ դպրոց
Գեղարքունիքի մարզ
- Գավառի ավագ դպրոց
- Սևանի ավագ դպրոց
- Մարտունու ավագ դպրոց
- Վարդենիսի ավագ դպրոց
- Ճամբարակի ավագ դպրոց
Արագածոտնի մարզ
- Աշտարակի ավագ դպրոց
- Թալինի ավագ դպրոց
- Ապարանի ավագ դպրոց
- Ծաղկահովիտի միջն. դպրոց
Վայոց Ձորի մարզ
- Եղեգնաձորի ավագ դպրոց
- Ջերմուկի կրթահամալիր դպրոց
- Վայքի ավագ դպրոց
Արարատի մարզ
- Արտաշատի ավագ դպրոց
- Արարատի ավագ դպրոց
- Մասիսի ավագ դպրոց
Սյունիքի մարզ
- Կապանի թիվ 9 ավագ դպրոց
- Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
- Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
- Սիսիանի ավագ դպրոց
Լոռու մարզ
- Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
- Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց
- Սպիտակի ավագ դպրոց
- Ստեփանավանի ավագ դպրոց
- Տաշիրի ավագ դպրոց
Շիրակի մարզ
- Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
- Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
- Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
- Աշոցքի միջն. դպրոց
- Ամասիայի միջն. դպրոց
Արմավիրի մարզ
- Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց
- Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
- Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց
Տավուշի մարզ
- Իջևանի ավագ դպրոց
- Դիլիջանի ավագ դպրոց
- Նոյեմբերյանի ավագ դպրոց
- Բերդի ավագ դպրոց