ԳլխավորԼուր

Մանկատան սաները մինչեւ 23 տարեկանը կարող են անվճար սովորել բուհերում, սակայն… Նոր նախագիծ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ներկայում բարձրագույն ուսումնական հաստատություններ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ նրանց 23 տարեկանը լրանալը։ Սակայն այդ անձանց բանակ են զորակոչում, ու վերադառնալուց հետո անհրաժեշտություն է առաջանում կրկին շարունակել ուսումնառությունը, ստացվում է, որ նրանց ՝ արդեն իսկ օրենքով իրացվելիք կրթական երաշխիքները երբեմնի սահմանված չեն կարողանում ավարտին հասցնել, քանի որ արդեն լրացել է 23 տարեկանը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը՝ ներկայացնելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։