ԳլխավորԼուր

Որո՞նք են  Հայաստանի ամենախոշոր հարկատու բուհերը. Բժշկական համալսարանն առաջատար է

Խոշոր հարկատու բուհերը

Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր 2022 թվականի առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.am-ը հավաքագրել է 2021 և 2022 թթ. հունվարից դեկտեմբեր ամիսների կտրվածքով 10 ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը:

Այսպիսով` ամենախոշոր հարկատու բուհը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է. 2022-ին բուհը վճարել է 3 միլիարդ 120 միլիոն 468 հազար դրամ, շուրջ 57 միլիոն դրամով ավելի, քան նախորդ տարի. 2021-ին բուհը վճարել է 3 միլիարդ 63 միլիոն 94 հազար դրամ հարկ:

Երկրորդ խոշոր հարկատու բուհը Երևանի պետական համալսարանն է. 2022-ին այն պետությանը  վճարել է 2 միլիարդ 691 միլիոն 407հազար դրամ հարկ, շուրջ 494 միլիոնով ավելի, քան նախորդ տարի. 2021-ին Մայր բուհը վճարել է 2 միլիարդ 197 միլիոն 317 հազար դրամ հարկ:

Ամենախոշոր հարկատու բուհերի եռյակը փակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը: 2022-ին այն պետությանը վճարել է 1 միլիարդ 334 միլիոն 580 հազար դրամ հարկ. դա շուրջ 139 միլիոնով ավելին է, քան նախորդ տարվա վճարը. 2021-ին հարկը կազմել է 1 միլիարդ 195 միլիոն 605 հազար դրամ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2022-ին վճարել է 894 միլիոն 959 հազար դրամ հարկ. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն այս անգամ նվազել է շուրջ 17 միլիոն դրամով. 2021-ին համալսարանը պետությանը վճարել է 912 միլիոն 230 հազար դրամ հարկ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022-ին պետությանը վճարել է 765 միլիոն 975 հազար դրամ հարկ, դա շուրջ 50 միլիոն դրամով պակաս է, քան նախորդ տարվա ցուցանիշը. 2021-ին բուհը վճարել է 806 միլիոն 419 հազար դրամ հարկ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 2022-ին վճարել է 718 միլիոն 178 հազար դրամ հարկ. դա շուրջ 31 միլիոն դրամով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը. 2021-ին վճարը կազմել է 686 միլիոն 633 հազար դրամ:

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը 2022-ին վճարել է 635 միլիոն 999 հազար դրամ հարկ. դա շուրջ 84 միլիոն դրամով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը. 2021-ին բուհը պետությանը վճարել է 551 միլիոն 635 հազար դրամ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վճարած հարկը 2022-ին կազմել է 617 միլիոն 275 հազար դրամ կամ շուրջ 70 միլիոն դրամով պակաս, քան նախորդ տարի. 2021-ին վճարը կազմել է 687 միլիոն 37 հազար դրամ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վճարած հարկը  2022-ին կազմել է 508 միլիոն 799 հազար դրամ. դա շուրջ 9 միլիոն դրամով պակաս է, քան նախորդ տարվա ցուցանիշն է. 2021-ին այդ վճարը կազմել է 517 միլոն 787 հազար դրամ:

Խոշոր հարկատու բուհերի տասնյակը փակում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որ 2022-ին պետությանը վճարել է 419 միլիոն 324 հազար դրամ հարկ. դա շուրջ 51 միլիոնով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը. 2021-ին բուհի վճարած հարկը կազմել է 367 միլիոն 881 հազար դրամ:

Առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Ոստիկանության կրթահամալիրը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի Ֆիզիկայի ինստիտուտ), «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: