ԳլխավորԼուր

Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին

Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ից։ 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասի համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում:

Որոշման համաձայն՝ զորակոչի շրջանակներում ԶՈւ համալրման ժամկետը սահմանվում է հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։