ԳլխավորԼուր

Հայտնի են ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի հոկտեմբերի 2-ի ընդունելության քննության արդյունքները

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցման բակալավրիատի հոկտեմբերի 2-ի ընդունելության քննության արդյունքները, հայտնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

ՀՊՏՀ հեռակա ուսուցման բակալավրիատի սույն թվականի հոկտեմբերի 2-ի «Մաթեմատիկա» առարկայի ընդունելության քննության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ընդունելության քննության արդյունքներին՝ այստեղ։

Քննության արդյունքների բողոքարկման համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 4-ը, ժամը 12։00-ն դիմում-բողոք ներկայացնել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով (ք. Երևան, Նալբանդյան 128)։

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:

Comment here