ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

2023/2024 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ՀՀ բուհերի ընդունելության 2023-24 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Անկախ ընտրած մասնագիտությունից ու բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական)՝ բոլոր դիմորդները պետք է հանձնեն առնվազն 2 ընդունելության քննություն։

Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում դիմում-հայտում որպեu մրցութային գնահատական  նախապեu հայտագրել ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Սա, ըստ որոշման, արվում է բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրման նպատակով։

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

«Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի քննությունը պարտադիր է բոլոր մասնագիտությունների դեպքում։ Եթե այն չի նախատեսվում որպես մրցութային, ապա ներառված է որպես կամընտրական կամ ոչ մրցութային առարկա։

Նշենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումն կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ բուհերի ընդունելության 2023-24 ուսումնական տարվա մասնագիտությունների ու դրանց քննությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։