ԳլխավորԼուր

Փոփոխություն՝ վարորդական իրավունքի քննություն հանձնելու կարգում

ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է ոստիկանության առաջարկած փոփոխությունը՝ վարորդական իրավունք ստանալու համար քննություն տալու գործող կարգում։

Նոր կարգի համաձայն՝ տեսական քննությունից կտրված անձը կարող է կրկին մասնակցել տեսական քննությանը բացասական հանձնված քննության օրվանից նվազագույնը 7 օր հետո, իսկ երկրորդ անգամ դրական չհանձնելու դեպքում` նվազագույնը մեկ ամիս անց։

Նույն ժամկետները գործելու են նաև գործնական վարման քննության դեպքում։

Նախկինում նման ժամանակային սահմանափակումներ չկային։

Comment here