ԳլխավորԼուր

«Հայոց լեզու և հայ գրականություն». 2023-24 թթ. ուստարվա բուհերի ընդունելության քննության նախնական արդյունքները

Դիմորդ, քննություն

Հունիսի 9-ին մեկնարկել, հունիսի 27-ին ավարտվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։

Հունիսի 20-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց լեզու և հայ գրականություն»

Հայտագրվել է 4349, մասնակցել է 4193 դիմորդ (2022-ին՝ 5142, 2023-ի առաջին փուլում` 1968)

Միջին միավորն է 12.23 (2022-ին` 11,96, 2023-ի առաջին փուլում` 10,84)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 621 մարդ կամ 14,8 տոկոս (2022-ին՝ 805 կամ 15,7 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 458 մարդ կամ 23,3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 528 մարդ կամ 12,6 տոկոս (2022-ին՝ 503 մարդ  կամ 9,8 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 108 մարդ կամ 5,5 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 278, 19-19.75՝ 230, 20՝ 20 դիմորդ։