ԳլխավորԼուր

Հունիսի 7-ին մեկնարկում են միասնական քննությունները

Վաղը՝ հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները, ֆեյսբուքյան էջում հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Երևանում ու մարզերում գործելու է 15 քննական կենտրոն:

Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի՝ 1304), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176): Քննական կենտրոնների ցանկը կհրապարակվի ավելի ուշ:

Կենսաբանության և աշխարհագրության քննության տևողությունը 3 ժամ է: Ճիշտ պատասխանները հրապարակվելու են 16. 00-ից հետո։