ԳլխավորԼուր

ՀՊՏՀ 2024-2025 ուստարվա հեռակա բակալավրիատ է ընդունվել 568 դիմորդ

ՀՊՏՀ, տնտեսագիտական

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատ (վճարովի ուսուցում) է դիմել 850 դիմորդ, որից ընդունվել է 568-ը։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է դիմել 30 դիմորդ, որից ընդունվել է 14-ը։ Բուհը ներկայացրել է ընդունվածների անվանացանկը։

Այսպիսով, 2023-2024 ուսումնական տարվա համեմատ, 2024-2025 ուսումնական տարում համալսարանի հեռակա ուսուցման կրթական ծրագրերի դիմորդների թիվն աճել է 26%-ով, իսկ ընդունվածներինը՝ 44%-ով (նախորդ տարվա համապատասխանաբար՝ 30% և 16,5%-ի դիմաց)։