Վաղն առաջին միասնական քննությունն է «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Քննություն հանձնողների նախանական թիվը 1446 է, որից քիմիա՝ 1154 և ռուսերեն՝ 292: Մարզերում քննության է մասնակցելու 928 դիմորդ (695-ը՝ քիմիա, 233-ը՝ ռուսաց լեզու):
Մայրաքաղաքում 459 հոգի քիմիա է հայտագրել, 59-ը՝ ռուսաց լեզու, ընդհանուր թիվը 518 է:
Քննական կենտրոնները 15-ն են՝ 11-ը մարզերում և 4-ը Երևանում: Մարզերում մեկական քննական կենտրոն է գործելու, բացառություն է Սյունիքը, որտեղ քննական կենտրոնները 2-ն են՝ Գորիսում ու Կապանում:
Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ Դավիթաշեն, 1-ին թաղ., թիվ 189 ավագ դպրոց, 90 հոգի քիմիա է հանձնելու, 59-ը՝ ռուսաց լեզու։
Մյուս երեք քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու՝ Դավիթաշեն, 1-ին թաղ., թիվ 200 հիմնական դպրոց (110 դիմորդ), Կենտրոն, Երվանդ Քոչարի 12/1, թիվ 14 հիմնական դպրոց (120), Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ Բ-2, թիվ 190 ավագ դպրոց (140):
Հիշեցնենք, որ հաջորդ քննությունը «Օտար լեզուներ»-ից է հունիսի 13-ին։ Միասնական քննությունների երկրորդ փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։